Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Մինաս Հաջի-Մինասյանն առաջիկա օրերին փորձաշրջան է անցնելու Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանից, ով այսօր առավոտյան խաղացողի հետ միասին մեկնեց Մոսկվա:


«Հաջի-Մինասյանը ծնվել է 1996թվականին: Նրա հասակն է 196սմ: Մարզվել է Երևանի Կենտրոն համայնքում, իսկ վերջին շրջանում ելույթ էր ունենում «Արաբկիր» թիմում: Հույս ունենք, որ նա հաջող փորձաշրջան կանցնի»,-նշեց Արեգ Վաթյանը:

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ռուսական ակումբներում հնարավոր է փորձաշրջան անցնեն ևս մի քանի հայ պատանիներ. «Ռուսական բասկետբոլում քիչ չեն մեր հայրենակիցները, ովքեր տարբեր կարևոր պաշտոններ են զբաղեցնում:

 Ներկայումս մենք փորձում ենք օգտագործել այդ կապերը, որ կարողանանք հայ պատանիներին ուղարկել ռուսական ակումբներ: Այնտեղ նրանք աճելու շատ լավ հնարավորություն կունենան, իսկ հետագայում կկարողանան օգտակար լինել Հայաստանի հավաքականներին»:

Աղբյուրը`armsport.am: