Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առջև իր նախագահական իմունիտետի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է EUobserver-ը՝ հղում կատարելով կառավարության ղեկավարին:

Իվանիշվիլիի հետ հրապարակված հարցազրույցը տեղի է ունեցել վարչապետի ամառային նստավայրում Սև ծովի ափին Ուռեկիում:

EUobserver տվյալներով Իվանիշվիլին խոստացել է վերացնել Սաակաշվիլիի «սև արկղերը», մասնավորապես հեռախոսային անօրինական գաղտնալսումների ձայնագրությունները և գաղտնի տեսագրությունները:

«Քաղաքականապես դա իմ ցանկությունը չե: Սակայն օրենքի գերակայությունը տարածվում է բոլորի վրա»,- նշել է Իվանիշվիլին: