ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ արձագանքելով Հադրութի գրավման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,-գրել է Հովհաննիսյանը։
Ալիևի ցնդաբանությանն արձագանքել է նաև ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ դա իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից, այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: