«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը և Արցախը կարող են ինքնուրույն պաշտպանել Ադրբեջանի հետ իրենց սահմանները, և այս պահին խաղաղապահների կամ այլ արտաքին ռազմական միջամտության կարիք չկա, մեր տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը վստահեցրել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: