Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վիճակագրություն են հրապարակել, որի համաձայն, տղամարդկանց շրջանում հետույքը մեծացնելու վիրահատությունների,,, թիվը տարեց տարի աճում է:
2012 թվականին հետույքի մեծացման վիրահատությունների 6,2 տոկոսը տղամարդկանց է բաժին ընկել: Այդ վիրահատության համար բժիշկներն օգտագործում են այցելուների սեփական ճարպը, որոնք վերցնում են փորի հատվածից: Տղամարդիկ ուղղում են իրենց մարմինը, միաժամանակ մեծացնելով հետույքի կլորությունը, գրում է «ՄեդիկՖորումը»-ը: