Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջերս լարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարաբերությունները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը վրդովված է այն բանից, որ Հայկին պատգամավոր է «դարձրել», իսկ նա այս ծանր պահին իր կողքին չէ։ Ու, բացի այդ, տարբեր վայրերում հայտարարում է, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է ու որևէ առնչություն չունի Ս. Խաչատրյանի հետ։ «ժողովուրդ»–ի հետ զրույցում, սակայն, Գրիգորյանը հերքեց այդ լուրերը. «Մենք մեր կյանքում ապահովագրված չենք ստոր մարդկանցից, որոնք ամեն քայլափոխի ցանկանում են իրենց ստորություններով վեասել մյուսներին։ Այս ընթացքում շատ չարախոսներ ցանկանում են սեպ խրել իմ ու Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մեջ։ Այդ բոլոր փորձությունները ձախողված են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»։