Եզդի լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոհվածների մարմինների, քաղաքացիական զոհերի գլխատումը հատուկ ռազմավարություն է, որ իրականացվում է թշնամու կողմից։ 2014 թվականին, երբ ԻՊ-ը պետք է հարձակվեր Շանգալի վրա, դրանից մի քանի ամիս առաջ սկսեցին այդ մարզում սոցցանցերի տարբեր էջերում տարածել մարդկանց գլխատման տեսանյութեր։ Դա բերեց նրան, որ երբ Շանգալի եզդիները, ովքեր զինված չէին, լսեցին ԻՊ-ի հարձակման մասին, գլխապատառ փախան, քանի որ որևէ մեկը չի ուզում գլխատված լինել։ Այնինչ եթե մնային, անգամ քարերով կարելի էր դրանց գլուխները ցխել։ ԻՊ-ին հաջողվեց 1200 ավտոմատավորով գրավել մի մեծ մարզ։ Ազերիներն ակտիվ աշխատում են սոցցանցերի մեր տիրույթում, ուստի խնդրում եմ իշխանություններին որոշ ժամանակ փակել սոցցանցերը, որպեսզի թշնամին չկարողանա խուճապի սերմեր ցանել»։
«Զոհերի գլխատումը հատուկ ռազմավարություն է, որ իրականացվում է թշնամու կողմից». Բորիս Մուրազի
