Հուլիսի 30-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի կենտրոնական հեռուստակայանում Օստանկինոյում: Համացանցում արդեն հայտնվել են լուսանկարները և տեսանյութը, թե ինչպես է վառվում Ակադեմիկ Կարալյով փողոցի վրա գտնվող շենքը: 

Ինչպես հաղորդում է Metro պարբերականը նախանական տվյալներով հրդեհը բռկվել է դեկորացիաների բաժնում: Այս մասին հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել է անձամբ Օստանկինոյի նախագահ Կոստանդին Էռնստը: 

«Ամեն ինչ լավ է, հրդեհը մարած է, զոհ չկա: Հրդեհը բռկվել է դեկորացիաների բաժնում: Հեռուստաալիքի աշխատռանքների վրա հրդեհը չի ազդել: Ուղղակի այստեղ ամեն ինչ ծածկված է ծխով»,-այս մասին հայտարարել է Էռնստը: 

Ավելացնենք, որ հրդեհի մարման մեջ ներգրավված էր ավելի քան հազար մարդ, սակայն այդպես էլ հեռուստաալիքի աշխատանքը չի դադարել: Հրդեհի  տարածքը կազմել է 150 կմ քառ.: Բարեբախտաբար ոչ մեկ չի տուժել: