«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ և քննարկել Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Ըստ դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, Մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի: