Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգթոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					