ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր և Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի և հիշատակի առջև: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան...»