«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Միացյալ Նահանգներում ամենաազդեցիկ հայը Քիմ Քարդաշյանն է: Հատկապես նրա խոսքն ավելի ազդեցիկ է դառնում առաջիկա ընտրություններից առաջ: Սոցցանցերում գրեթե 200 միլիոն հետևորդ ունեցող շատ քիչ մարդ կա աշխարհում:
Կարծում ենք՝ Զոհրաբ Մնացականյանի այցից առաջ Քիմի մի հեռախոսազանգը Թրամփին խիստ օգտակար կլինի: Նա Թրամփից պիտի միջամտություն խնդրի Թուրքիային զսպելու և Հայաստանին բազմաբնույթ օգնություն ցուցաբերելու առումներով:
Ով հայերից կարող է կապ հաստատել Քիմ Քարդաշյանի հետ, թող հուշի նրան»: