«Յենի Մալատյասպորի» հարձակվող Ումուտ Բուլուտը թվիթերյան էջում արձագանքել է համացանցում մեծ տարածում գտած տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորների դիերը դառնում են վայրի խոզերի բաժին։
Ադրբեջանը երկու անգամ խախտել է մարդասիրական զինադադարի ռեժիմը, որը նպատակ ուներ կատարել ռազմագերիների փոխանակում և դուրս բերել զոհվածների աճյունները ռազմաճակատներից։
«Վերադարձել եմ Թվիթեր ասելու, որ այն ինչ տեսա այս տեսանյութում, անմարդկային է։ Խոզերը ուտում են ադրբեջանցի զինվորներին։ Շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից ու նրանց շատ եմ հարգում, իսկապես հիանալի մարդիկ են։
Եղբայրնե՛ր, թույլ մի տվեք Ադրբեջանի կառավությանը այսպես վարվել զինվորների հետ»,-գրել է Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։
I'm back on Twitter to say that what I saw in this video is inhumane... Pigs are eating Azerbaijani soldiers. I have a lot of friends from #Azerbaijan and I respect them very much, really awesome guys.
Brothers, please don't allow the Az Gov to treat soldiers like this...