Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն հայտնել է, որ այս շաբաթ խորհրդարանի Վերին պալատ կներկայացնի Արցախի Հանրապետության ճանաչման մասին փաստաթուղթ:


«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակմանը դիմակայելը նշանակում է նաև դիմակայել Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը։ Այս շաբաթ ես Սենատին կդիմեմ՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը և դատապարտելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները»,- գրել է Բուայեն Twitter-ում։