Ժառանգության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր հասարակության մեջ մի մեծ ու պայծառ աստղ մարեց: Անակնկալ մեզանից հեռացավ լուսավոր ու կենսախինդ մի մարդ, ով ինձ եւ հազարավոր մարդկանց լույս ու ջերմություն է տվել, երբ դա մեր տներում ու բնակարաններում չկար: Մարկ,անարդար էր այս ամենը, ու քո տեսակը ճանաչելով, վստահ եմ, որ ամեն կերպ պայքարել ես ապրելու, արարելու ու նոր արժեքներ ստեղծելու համար: Ավաղ, մահվանը պարտվեցիր ոչ միայն դու, այլեւ մենք: Մեր աղոթքներն էլ անզոր գտնվեցին: Լույս դառնա հոգիդ, սիրելի Մարկ: Ովքեր քեզ ճանաչել են մոտիկից կամ հեռվից, միշտ քեզ հիշելու են: Վստահ եմ, կենդանի ես մնալու ոչ միայն մեր, այլ նաեւ ապագա սերունդների հուշերում, երբ նրանք էլ հաղորդակցվեն քո ստեղծած արժեքների հետ»: