Հարավկորեացի Gagnam Style-ի երգիչ Psy-ը ծրագրել է իր նոր ալբոմը բաց թողել սեպտեմբերին և նշել է, որ նա արդեն ձայնագրել է երեք երգ նախագծի համար:
«Արդեն երեք երգ արվել է(ձայնագրվել է) և նրանք շատ գեղեցիկ են»,- նշել է երգիչը իր Twitter-յան միկրոբլոգում:
Վերջինիս գործակալը նշել է, որ երգիչը աշխատում է դեռևս անուն չունեցող ալբոմի վրա Լոս Անջելոսում:
Մեկ տարի առաջ ստեղծված Gagnam Style երգը Psy-ին դարձրել համաշխարհային աստղ և ամենաշատ դիտում ունեցող տեսանյութը 1.7 մլրդ:
Psy-ի հաջորդ երգը Gentleman-ը ավելի քիչ հաջողություն ունեցավ, սակայն շատ երկրների գլխավոր տասնյակի առաջատարներից չի իջնում և ապրիլիս սկսած արդեն 500 մլն դիտում ունի:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ Sunday Times պարբերականին Psy-ը ականարկել է իր ալկոհոլային կախվածության մասին` նշելով, որ իր ամենալավ ընկերը սոջուն է` կորեական լիքյորը,որը ստեղծվում է թարմ կարտոֆիլներից:
«Երբ ես ուրախ եմ, ես խմած եմ, երբ ես տխուր եմ, ես խմած եմ, երբ անձրևում է, ես խմած եմ, երբ արև է, ես խմած եմ , երբ շոգ է, ես խմած եմ, երբ ցուրտ է ես խմած եմ»,- նշել էր հարավկորեացի երգիչը անգլիական պարբերականին: