Մավր Մկրտչյանը ներկայացրել է նոր ստեղծագործություն, որ նվիրված է հայ զինվորին: Երգը կոչվում է «Հաղթած կգամ, մամ»: Խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է: Երաժշտությունը՝ Մավր Մկրտչյանինը: Գործիքավորումն արել են Ռազմիկ Բաղդասարյանը և Արտակ Զեյնալյանը:
Տեսհոլովակում օգտագործվել են կադրեր, որոնք տրամադրել է «Զինուժ Մեդիան», ինչպես նաև Արցախյան պատերազմի տարիներից դրվագներ, որտեղ ՀՀ և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է խոսում՝ ասելով, որ խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով:
Երգն արդեն հասանելի է «Յութուբում», իսկ ինքը երգիչը, այն հրապարակելով իր սոցիալական ցանցերում, գրել է. «Հաղթելու ենք»: