Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Այդ մասին տեսանյութ է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել, որ Թուրքիայից են:
«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ռազմագերին:
«Առողջական վիճակս նորմալ է, ամեն օր վերքս մշակում են և նոր վիրակապ դնում»,- ասել է Էմին Բաշխալին Զահիր Օղլուն: