Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Թուրքիան նույնքան իրավունք ունի մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան Ռուսաստանը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Թուրքիան ունի նույնքան իրավունք մասնակցելու Ղարաբաղյան խաղաղ գործընթացին, որքան Ռուսաստանը։ Ադրբեջանն ունի արդարացի պահանջ։ Եթե Հայաստանն առաջարկում է, որ Ռուսաստանը մասնակցի խաղաղության գործընթացին, ապա Ադրբեջանը առաջարկում է դրանում ներառել Թուրքիային։ Ես չեմ լսել բացասական դիրքորոշում այս առնչությամբ՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է Թուրքիայի նախագահը։