Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչուհի՝ 60-ամյա Մարիամ Գևորգյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու քանի որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են Աբովյանի դիահերձարան, որտեղից էլ հարազատները պետք է նշանակված ժամին վերցնեին դիակը և հուղարկավորեին, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Մահացածի ամուսինը սահմանված ժամին եղել է դիահերձարանում, և երբ մտել է դիակի ճանաչման, պարզվել է, որ իր կինը չէ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, հարազատները նայել են բոլոր մահածացներին թե՛ Աբովյանի դիահերձարանում, թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն չեն գտել:
Թղթակցի հետ զրույցում մահացածի դուստրը՝ Սեդա Ստեփանյանը, ասաց. «Դիմում ենք այն մարդկանց, ովքեր մորգերից դիակ են վերցնում՝ անպայման ճանաչե՛ք ձեր հարազատին, նոր վերցրեք: Մենք էլ պահանջում ենք, որ գտնեն մեր դիակը, որտեղից էլ ուզում է, լինի և մեզ հանձնեն, որ հուղարկավորենք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։