ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է։ «Այն պահպանվում է։ Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է»․- ասել է ԱՄՆ նախագահը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ութից պետք է հաստատվեր կրակի դադարեցման ռեժիմ ըստ հայ-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածության, ինչը սակայն արդեն 08,45 խախտվեց։