Ահաբեկիչները երկուշաբթի զինված հարձակում են իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Էս-Սանամեյն քաղաքում, որի հետևանքով սպանվել է քաղխորհրդի ղեկավար Աբդել Սալյամ Հեյմադը: Այս մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը։ Փոխանցում է ТАСС-ը։
Գործակալության տվյալներով՝ երկու գրոհայիններ հարձակվել են քաղաքի ղեկավարի վրա այն պահին, երբ նա եղել է շուկայի հրապարակում: Ստացած վնասվածքներից Հեյմադը տեղում մահացել է։
Վերջին ամիսներին Հարավային Դերաա նահանգում ակտիվացել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը: Սիրիական բանակի հրամանատարությունն էլիտար ստորաբաժանումներ է ուղարկել հարավ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։