Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը Անկարայի և Փարիզի միջև լարվածության ֆոնին չորեքշաբթի օրվա համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը:
Twitter-ում զետեղված ծաղրանկարին կից գրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ զվարճալի է»:
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ էր տվել իր ֆրանսիացի գործընկերոջը` Էմանուել Մակրոնին, «դիմել հոգեբույժի օգնությանը»։
Սրա հետ կապված Ֆրանսիան հետ էր կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, իսկ Էրդողանն էլ իր հերթին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: