«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է կանանց վաշտի առաջին մարզումները:
«Թիկունքում տարբեր գործողությունների մասնակցելով մենք հասկացանք, որ պատերազմական գործողությունը ոչ մեր կամքով շարունակվում է, հասկացանք, որ մեր ներկայությամբ կարող ենք օգուտ բերել նաեւ Արցախում, հետեւաբար դիմեցինք ՊՆ-ին՝ խնդրելով մեզ գործընթացի մեջ ներգրավել եւ վերապատրաստել»,-ասաց կամավոր կանանցից մեկն ու հավելեց. «Ոգու եւ կամքի պակաս չկա, բայց հմտությունների կապասը բոլորիս մոտ առկա է»:
«Մենք թիկունք ենք տղաներին եւ միշտ պետք է լինենք այդպիսին: Ոգեւորենք նրանց, որ նրանք ամեն ինչ կարող են եւ հաղթելու են»,-ասաց մեկ այլ կամավորական կին:
Մեկ ուրիշն էլ պատմեց, որ փոքր եղբայրը ապրիլյան պատերազմի մասնակից է, մեծ եղբայրը հիմա առաջնագծում է, Մոսկվայից է եկել հասել. «Ամեն իննչ վերլուծել եմ, քաննարկել եմ ինքս իմ հետ ու գտել եմ, որ ես էլ կարող եմ գնալ ու պիտի գնամ»:
«Հաճույքով եկել եմ, թողնելով երկու բալիկներիս: Երեւի ես եմ իրենց ուժ տալու, քանի որ անցնում եմ այսօր իրենց ուղին: Պատրաստ եմ լինել զինվորների կողքին»,-ասաց կմավորականը: