Լոռու ըմբշամարտի ֆեդերացիան խորը ցավով հայտնում է ՀՀ վաստակավոր մարզիչ,Վանաձորի պատվավոր քաղաքացի Արամ Խանզադյանի մահվան մասին:

«Իր կյանքի վեց տասնամյակը սպորտին նվիրած մարզիչը սեր ու հարգանք էր վայելում սպորտային աշխարհում, հարազատ քաղաքում և նրա սահմաններից դուրս:


Խորին հարգանքով ցավակցում ենք Խանզադյան ընտանիքին, նրա սաներին, ողջ սպորտասեր հասարակությանը:

Ընկեր Արամոն մեր բոլորի հիշողություններում հավերժ կմնա որպես կենսախինդ մարդ,սպորտի նվիրյալ ,անուրանալի մեծ վաստակ ունեցող մանկավարժ:

Վերջին հրաժեշտը կկայանա վաղը ժամը 14:00-ին ՕՀՄՄԴ-ի ըմբշամարտի մարզադպրոցից»,- նշվում է Լոռու ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդագրությունում։