Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու հիմքեր չունի, «Բաքուն ռազմական գործողություններ իրականացնում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես գիտեք, վերջերս Հայաստանի վարչապետը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինին։ Այդ նամակն իրականում պարտության խոստովանություն է, քանի որ Ռուսաստանին ռազմական աջակցություն է խնդրել, մինչդեռ դրա համար ոչ մի հիմք չկա»,- հայտարարել Է Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կիրակի Բաքվում կայացած հանդիպմանը:


«Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում միջազգային հանրության կողմից ճանաչված իր տարածքներում»,- ասել է Ալիևը:

«Հայաստանի տարածքում ոչ մի գործողություն չի իրականացվում, մենք նման ծրագիր չունենք։ Եթե լիներ, մենք դա կիրականացնեինք այս տարվա հուլիսին։ Ինչպես գիտեք, այն ժամանակ Հայաստանը մեզ վրա հարձակվեց պետական սահմանին, և մենք, առանց պետական սահմանը հատելու, նրանց դուրս բերեցինք մեր հողերից»,- ասել Է Ալիևը։