Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։

«Մեր դեմ արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է այս մասին։ Ինչո՞ւ արեւմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա։

Քաղաքական գործիչը գրառմանը կից հրապարակել է նաեւ մի տեսանյութ, որում հարազատների կողքին նստած մի հայ ծերունի կոչ է անում Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից եւ թույլ չտալ այդ երկրին իրագործել նախնիների պանթուրքական երազանքը։