Ֆրանսիայից, Իսրայելից եւ այլ երկրներից պատերազմող Արցախ են եկել սփյուռքահայ մեր հայրենակիցը կամավորները, որոնց ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել է անվանել «վարձկաններ»:
Նրանք արդեն հասցրել են France-24-ին եւ աշխարհին պատմել ադրբեջանական ագրեսիայի մասին:
Ժամեր անց հայրենադարձ կամավորները ադրբեջանական քարոզչամեքենայում դարձել են վարձկաններ: Նրանցից դերասան Սիփան Մուրադյանն ասում է. «Զենք բռնել չգիտենք, բայց սուրճ լավ ենք սարքում: Երեւի մեզ փնտրում են, որ իրենց համար էլ լավ սուրճ սարքենք: Չէի ուզում մնալ Ֆրանսիայում եւ սոցիալական ցանցերով նայել, թե ինչ է տեղի ունենում: Ուզում էի գալ ու օգնել մարմնով ու հոգով»:
Նրա երաժիշտ ընկերը՝ Սիփան Քյորողլյանը, Փարիզում է թողել տավիղը, հարվածային գործիքների դասերը, երաժիշտ Ափոն թողել է ժողովրդական երգերի մշակումների նոր ձայնագրությունները, երուսաղեմցի Սեդրակը՝ ուսումն ու հախճապակիների գործը
Հայրենադարձ կամավորների զենքը լեզուներն են, տղաներից ամեն մեկը 4 եւ ավելի լեզու գիտի: Նրանք կանգնած են Արցախի սահմանին եւ Արցախ մտնող բոլոր մարդկանց, որոնք չգիտեն հայերեն, իրենք են զրուցում, փորձում հասկանալ՝ ովքեր են, ինչ նպատակով են եկել:
«Եթե Արցախի բնակչությունը լիներ 2 մլն, թշնամին 20 անգամ կմտածեր քայլ անելուց առաջ: Պետք է կառուցենք մեր երկիրը, ուժեղանանք, որ թշնամին երբ ուզենա չկրակի, չռմբակոծի»,-ասում է Սեդրակը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում