Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, դրանք այնքան սաստիկ չեն, ինչպես պատերազմի առաջին փուլում, բայց տեղային մարտեր կան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մասնավորապես, Մարտունի եւ Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին բնագծային ճակատում են ընթանում մարտերը եւ առանձին օջախային մարտեր են ընթանում նաեւ անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են կատարվում եւ Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային զանգված, այդ ուղղությունը մինչեւ Բերձոր»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։