Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունը համարում է ընդհանուր թշնամի բոլորի համար։ Վիեննայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ Twitter-ում նման հայտարարություն է հրապարակել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է։ Այդ մարդասպանների և նրանց հրահրողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է»,- ասված է հայտարարության մեջ։
Կանցլերը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Մենք չենք կարող տրվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության պառակտմանը»,- Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: