Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ և անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- Ալիևի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով` «խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից բացի: Սակայն ինքնորոշումը փոխզիջում չէ նրանց կողմից»: