Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինոնյանը:
Հիշեցնենք՝ Razm.info-ն հայտնել էր, որ ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերը լուսանկար էին տարածել՝ նշելով, որ Նախիջևանից հատուկջոկատայինների ստորաբաժանում է մեկնում «մայրցամաքային» Ադրբեջան։
Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն էր, նա Նախիջևանում համակարգում էր հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը: