Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, նրանց զինվորականները մնում են իրենց դիրքերում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Այս պահին մարտական գործողությունները դադարեցվել են 2 կողմից։ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մնում են զբաղեցրած դիրքերում»,- ասել է Ռուդսկոյը։
Նա հիշեցրել է, որ «համաձայնագրի պահպանման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորքը»։