«Հրապարակ»-ը գրել է. 

Երեկ Երեւանի կենտրոնը 2018-ի ապրիլյան օրերն էր հիշեցնում՝ այն տարբերությամբ, որ 2018-ին պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր` Նիկոլ Փաշինյանի: Եվ ինչպես 2018-ին էին ասում՝ թող միայն Սերժը հեռանա, ով ուզում է գա, արդյունքում եկավ Նիկոլը` հասցնելով այս օրվան, նույն կերպ էլ այսօր է գերխնդիրը դարձել Նիկոլի հեռացումը:

Մինչդեռ Փաշինյանի հեռացումն օրերի հարց է, բայց նրան փոխարինողը պետք է կարողանա նոյեմբերի 9-ի՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հայտարարությունը վերաֆորմատավորել: Իսկ Հայաստանում ո՞վ կամ ովքե՞ր կարող են դա անել: Մեծ հաշվով՝ երեւի միայն նախկին նախագահներն ու վարչապետները: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսը համաձայնեն ստանձնել այդ ծանր պարտականությունը՝ անկախ մեր համակրանք-հակակրանքներից, պետք է ազգովի խնդրենք, որ ստանձնեն այն եւ երկիրը հանեն ներկա իրադրությունից: