Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին։ Վերջինս հստակեցրել է, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին։