ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին, որպեսզի աշխատանք տանի իր գործընկեր համանախագահների հետ, հանուն Ղարաբաղյան հակամարտության կայուն, արդարացի եւ տեւական կարգավորման հասնելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ նա պնդել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի։ Շերմանը ընդգծել է, որ պատերազմի դադարեցման ներկայիս համաձայնությունը անարդարացի է, իսկ Թրամփի վարչակազմի բացակայությունը այդ գործընթացին, ունեցավ կատաստրոֆիկ հետեւանքներ։ Շերմանը կոչ է արել ամերիկյան վարչակազմին չմնալ դիտորդի դերում եւ սա համարել վերջնական կարգավորում։