BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
«Պատերազմը գուցե ավարտվել է, իսկ թաղումները՝ ոչ։ Երեւանի զինվորական գերեզմանատանը տեսնում ենք մեծ թվով թարմ շիրիմներ»,- գրել է նա Twitter-ում՝ հրապարակելով ռեպորտաժի տեսանյութը։
«Երեւանի զինվորական գերեզմանատանը այնքան մեծաթիվ սգող ընտանիքներ կան։ Խունկ են ծխում։ Աղոթքները երկինք հասցնելու հայերի միջոց։ Այստեղ կորստի զգացումն է՛լ ավելի սուր է պարտության պատճառով»,- նշված է ռեպորտաժում։
Սթիվ Ռոզենբերգը նկարագրում է նաեւ Հայաստանում բողոքի ցույցերը, կադրում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված «դավաճան» բղավող ցուցարարները։
«Երկար շաբաթներ շարունակ ժողովրդին հղած կառավարության ուղերձն այն էր, որ Հայաստանին չեն հաղթի, բայց այս խաղաղ համաձայնագրով Հայաստանն այս պատերազմում պարտություն է կրել։ Եվ սա ժողովրդի շրջանում ցնցում ու զայրույթ է հարուցել»,- ռեպորտաժում նշում է Սթիվ Ռոզենբերգը։
The war may be over. The funerals are not. At a military cemetery in Yerevan, we see many fresh graves. Our report for @BBCNews on Armenians' reaction to the #Karabakh peace deal. Camera/edit @mattgodtv Producer @BBCWillVernon pic.twitter.com/nXkvZ7qZfZ
— Steve Rosenberg (@BBCSteveR) November 11, 2020