«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երևան է վերադարձել:
Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձևավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեև քաղաքապետը Երևանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել:
Դեռևս օրակարգում որևէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որևէ ձևով չեն կարողացել որևէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար:
Նշենք, որ երեկ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել ու հայտարարել. «Արցախի հյուսիսարևելյան սահմանին ենք։ «Երևան» ջոկատը և «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: