Յուրգեն Կլոպը վեցերորդ տարին է, ինչ հանդես է գալիս որպես Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ: Նոր խաղաշրջանից առաջ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը զրուցել է Բորուսիայի գլխավոր մարզիչի հետ,որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հենրիխ Մխիթարյանին:

-Բորուսիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդարձակ գումարներ ծախսեց նոր խաղացողների ի դեմս Սոկրատիսի,Օբամեյանգի և Մխիթարյանի ձեռք բերման համար, արդյո՞ք Բորուսիան այդպիսով ցանկանո՞ւմ է ամրապնդել իր կազմը.

-Դա այդպես էլ կա: Մենք արձագանքել ենք մեր իրավիճակին և վերջին խաղաշրջանում մեր խնդիրներին: Մենք ստիպված են փոխարինել Ֆելիպե Սանտանային և կեստարով Լուկաշ Պիշչեկին, այսպես մենք ի դեմս Սոկրատիսի հիանալի լուծում ենք գտել: Կիսապաշտպանությունում մենք ստիպված էինք փոխարինել Մորիցա Լայտներին, Լեոնարդ Բիտենկուրդին և Մարիո Գյոտցեին և դա նույնպես բարձր մակարդակի վրա ենք կատարել: Դա կատարել եք Պիեր Էմերիկ Օբամեյանգի, Հենրիխ Մխիթարյանի և Յոնաս Հոֆմանի միջոցով: Օբամեյանգը կարող է խաղալ նաև որպես հարձակվող: Մենք իսկապես մեզ զգում ենք լավ համալրված և ցանկանում ենք շարունակել մեր ճանապարհը:

-Հենրիխ Մխիթարյանը համարվում է Բորուսիայի «թագավորական» տրանսֆերը և պետք է առաջին հերթին փոխարինի Մարիո Գյոտցեին: Նուրի Շահինը արդեն նրան համեմատել է Սինձի Կագավայի հետ: Դուք ինքներդ ինչպե՞ս կնկարագրեիք նրան.

-Այդ համեմատությունը հեռու չէ իրականությունից: Միկիի մոտ շատ շարժումներ հիշեցնում են Կագավային: Նա անհավանական դինամիկա ունի, նա շատ կուլտուրական է խաղում և հարվածի ավարտական հատվածում հիանալի տեխնիկա է դրսևորում: Նա ուղղակի թոփ խաղացող է: Բացի դա նա նաև հիանալի անձնավորություն է,ունի հումորի հիանալի զգացում: Դա պարզապես հաճույք է պատճառում: Նա ուղղակի հիանալի տղա է, ինչը վերաբերվում է նաև մյուս նորեկներին: