Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը՝ վերահսկողություն ստանալու համար Ամարասի հովտի, Մարտունի-Ֆիզուլի մայրուղու և Ճարտար քաղաքի մատույցների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։
«ՊԲ մարտիկներին հաջողվել է խափանել թշնամու մտադրությունը։ Տեղեկությունն ունի պաշտոնական ճշգրտման կարիք։ Թշնամուց մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում ու շարունակելու է մնալ մեր բանակը»,- գրել է Էլբակյանը։