Ռիտա Սարգսյանի առողջական վիճակում որոշակի կայունություն կա: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Որոշակի կայունություն կա, բայց տիկին Սարգսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:
Հիշեցնենք` Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։