«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի չորրորդ օրը ինքը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց Փաշինյանը հրաժարվել է ընդունել իր առաջարկը, ապացուցում են, որ հայկական կողմը կարող էր պատերազմը կանգնեցնել մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով՝ խուսափելով մարդկային և տարածքային ավելի մեծ կորուստներից:

Թե ինչու վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հորդորները և մերժել ՌԴ նախագահի առաջարկը՝ կարող է ասել թերևս միայն ինքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: