Ստամբուլի նահանգային կրթական տնօրինությունը բացահայտել է պաշտոնական փաստաթուղթ, որի համաձայն Թուրքիայի բնակչության կառավարական համակարգը արձանագրել է մարդկանց, ովքեր ունեն հայ, հրեա կամ հունական ծագում «ռասայական կոդով»:

Հայ-թուրքական Agos պարբերականը հրապարակել է պաշտոնական փաստաթուղթ, որը բացահայտորեն նշում է «Հայկական ծագմամբ քաղաքացիները կոդավորված են 2 ով»: Վավերացումը տեղի է ունեցել 1923 թվականից Թուրքիա Հանրապետության առաջացումից հետո:

Թուրքիայի քաղաքացու մայրը, ով ծագմամբ հայ է, պահանջել է մանկապարտեզում իր երեխային գրանցել իր երեխային հայկական մանկապարտեզում, սակայն այնտեղից պահանջել են ապացուցել, որ ինքը ունի «կոդ երկուսը», որպեսզի ստուգեն, թե նա արդյոք չի կրոնափոխվել: Թուրքիայում համաձայն կրթության մասին օրենքի միայն ազգային փոքրամասնությունները կարող են գրանցել իրենց երեխաներին ազգային դպրոցներում:

Ստամբուլի շրջանային կրթության տնօրինության կողմից Շիշլի բնակավայրի Ազգային կրթության գրասենյակ ուղարկած փաստաթղթի համաձայն 1923 թվականից հայերի գաղտնի կոդը 2-ն է ինքնության գրանցման վկայականներում:  Փաստաթղթում նաև ավելացված է, որ 1923 թվականից սկսած ինքնության գրանցման վկայականները ունեն գաղտնի ռասայական կոդ:

Ընտանիքի իրավաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը նշել է, որ երեխային հայկական մանկապարտեզում գրանցելու պայքարը դեռևս շարունակվում է:

«Մենք այժմ սպասում են պաշտոնական փաստաթղթի, որը հաստատում է, որ երեխայի կոդը 2-ն է և կարող եք գրանցել հայկական մանկապարտեզում»,- Ագոս պարբերականին է նշել Հալավուրթը:


Ինչպես հաղորդում է թուրքական Radikal պարբերականը հույները կոդավորված են 1-ով, հայերը 2-ով և հրեաները 3-ով: Մյուս փոքրամասնությունները և խմբերը կոդավորված չեն: