Անդրկովկասում ՌԴ ՀԴԲ սահմանապահ ծառայության աշխատակիցների և Թուրքիայի քաղաքացու միջև հրաձգությունն ավարտվել է սպանությամբ: Դեպքը տեղի է ունեցել հայ-թուրքական սահմանին, որի հսկողությանը մասնակցում են նաև ռուսական հատուկ ծառայությունները:
Ռուս սահմանապահների հետ բախման ժամանակ մահացու վերքեր է ստացել 35 ամյա թուրք հովիվ Մուստաֆա Ուլկերը, ով ապրում է Կարսի նահանգում: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը: Մինչև վերջ չբացահայտված պատճառներով նա անօրինական կերպով անցել է սահմանը և հայտնվել Հայաստանում:
Թուրքական կողմի համաձայն Ուլկերը անցել է սահմանը պատահաբար կորած անասունին որոնելիս:
Սակայն Հայաստանում ՌԴ ՀԴԲ սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը համոզված է, որ սպանված թուրքը Հայաստանի տարածք է ներթափանցել ոչ բարի մտադրություններով: Որպես ապացույց ռուսական կողմը նշում է, որ Մուստաֆա Ուլկուրը ոչ միայն անցել է սահմանը, այլ նաև կրակել ռուս սահմանապահների վրա, իսկ այնուհետև փորձել է խորանալ նաև հայկական տարածք:
Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ, վիրավորելով իրավախախտին: Հաջորդ օրը վիրավորվածը մահացել է:
Հայաստանում Ռուսաստանի ՀԴԲ սահմանապահ վարչությունը վարում է դեպքի հետաքննությունը:
Նշենք, որ թուրք հովիվները Թուրքիա-Հայաստան սահմանի այս հատվածում պարբերաբար անցնում են սահմանը: Սակայն որպես կանոն կրակահերթ տեղի չի ունենում, իսկ սահմանապահները իրավախախտներին ուղարկում են հետ: Մի քանի դեպքերում այսպիսի խմբակային սահմանային խախտումները ավարտվում են իրավախախտների ձերբակալությամբ և նրանց` Թուրքիա արտաքսումով: