Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր պարտավորություններին դավաճանելու մեղադրանքները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակությամբ անմաքրաբարո են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հինգշաբթի տեղադրվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Չէ որ դուք տեսնում եք, թե որքան անմաքրաբարո են, այդ թվում` մեր ռուսաստանյան քաղաքագիտական միջավայրում, մեկնաբանում տեղի ունեցածը: Մեր որոշ վերլուծաբաններ ուղղակիորեն մեղադրում են մեզ Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած մեր պարտավորություններին դավաճանելու մեջ: Նախ, ես չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց անունները) պարզապես քաղաքականապես անգրագետ են, իրավաբանորեն անկիրթ են: Երկրորդ` նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության` արտաքին ագրեսիայից համատեղ պաշտպանության վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի հետ: Նման օրինակները շատ են: Թողնում եմ դրանք հեղինակների խղճին դրսում եւ Ռուսաստանի Դաշնությունում:
Հիմա, ըստ ամենայնի, բոլոր միջոցներն էլ արդարացված են մեր «մոլի» ընդդիմադիրների համար, ընդհուպ մինչեւ` փաստերի բացահայտ աղավաղում»,- նշել է նա: