Մեկ ամիս առաջ ռուսական պրեմիեր լիգայի ակումբները ստացել են նորեկներ ձեռք բերելու հնարավորություն: Sportbox.ru-ն առանձնացրել է հուլիս ամսվա տաս նշանակալից տրանսֆերները: Այդ թվում նշվում է նաև Արազ Օզբիլիսի տրանզիտը Կուբանից Սպարտակ 6 մլն եվրոյով:

Տրանսֆեր, որին սպասում էին շատ երկար: Մի քանի շաբաթ որոշվում էր, թե վերջապես որտեղ է տեղափոխվելու Կուբանից թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Արդյունքում Օզբիլիսը նախընտրեց Սպարտակը և այժմ կարմիր-սպիտակների գլխավոր մարզիչը պետք է գլուխ կոտրի, թե ինչպես կրեատիվ կիսապաշտպանին մտցնել թիմի խաղի սխեմայի մեջ և թե ում տեղն է նա զբաղեցնելու դաշտում:

Մյուս տրանսֆերների շարքում տեղ են գրավել Արտյոմ Ձյուբան (Սպարտակ-Ռոստով, վարձակալությամբ), Անատոլի Տիմոշյուկը(Բավարիա-Զենիթ, ազատ գործակալ), Իգոր Դենիսով(Զենիթ-Անժի, 15 մլն եվրո), Դենիս Գլուշակով(Լոկոմոտիվ-Սպարտակ, 8 մլն եվրո), Անդրեյ Արշավին(Արսենալ-Զենիթ, ազատ գործակալ), Ալեքսանդր Կոկորին(Դինամո-Անժի, 19 մլն եվրո), Քրիստոֆեր Սամբա(Քուինզ Փարկ Ռենջերս- Անժի, 11,6 մլն եվրո), Վագներ Լավ(ԲԿՄԱ- Շանդուն Լունեն, 12 մլն եվրո), Քրիստիան Անսալդի(Ռուբին-Զենիթ, 6 մլն եվրո):