Թո՛ղ որևէ մի կամավորական ասի, թե՞ ամսի քանիսից է կապի միջոց կամ քարտեզ ունեցել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Գնել Սարգսյանը:
Մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ պատերազմի օրերին եղել են հանրությանը ճանաչված մարդիկ, ովքեր ջոկատներով խուճապ են տարածել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Գնել Սարգսյանի խոսքով կար մի հատ չեքիստների խումբ, որ մեքենայով գնում գալիս էին և խուճապ առաջացնում։ «Կային մեզ շատ ճանաչված մարդիկ, ովքեր ջոկատներով պետք է հայտնվեին վայրերում և ասեին՝ էշ նահատակ եք լինելու, Նիկոլը արդեն հողերը ծախել ա։
Հետ ենք գալիս Իշխանաձոր, մտնում ենք գեներալի մոտ, որի անունը չտամ՝ ասում եմ տղերքը ճանապարհին են մնացել ու ես նրա կողքին նկատում եմ էն չեքիստին ու ես հասկացա, որ սուտա արդեն»։