Տոմսկում 6-ամյա աղջիկն ընկել է 4-րդ հարկից և ողջ մնացել։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան։
Հրապարակված կադրերում երևում է, որ երեխան ընկել է ձնակույտի մեջ, որից հետո բավական արագ վեր է կացել և քայլել դեպի շքամուտք։
Ներկայումս աղջիկը գտնվում է հիվանդանոցում։ Նախնական տվյալներով ՝ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել։