«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Կենտրոնական բանկի հավաստիացումներին, որ դրամի արժեզրկումը ռիսկեր չի պարունակում, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը շարունակվում է: Մեկ կիլոգրամ ալյուրն, օրինակ, թանկացել է 20-30 դրամով կամ մոտ 10 տոկոսով:
Գազալցակայանների սեփականատերերը, որոնք գազը «Գազպրոմ Արմենիայից» գնում են դոլարով և վաճառում դրամով, ասում են, որ եթե ֆինանսական շուկան չկայունանա, ապա հնարավոր է՝ դեկտեմբերի 1-ից իրենք ևս թանկացնեն գազի գինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: