Օգոստոսի 2-ին ԼՂՀ հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: